Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter
11K subscribers
2.27K photos
207 videos
4 files
1.29K links
ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը

Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР
Download Telegram
Հարգելի՛ հայրենակիցներ

Ֆրանսիայի Սենատում վերջերս ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից հանդիսացող Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Օլիվյե Ֆորի գլխավորությամբ, այս օրերին Արցախում է: Նրանց հետ են նաև Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները:

Պատեհ առիթն օգտագործելով՝ ընդունել և մեր ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ցուցաբերած պատրաստակամության համար:

[ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:

Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը:

Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:

[ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]
Դիտանցում դեկտեմբերի 7-ի դրությամբ
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 13 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 11 գնաճ և 2 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է, ձեթ 1լիտր` 109դրամ (15%), լոլիկ 1կգ՝ 50 դրամ (6,7%), վարունգ 1կգ՝ 50 դրամ (6,7%), շաքարավազ 1կգ՝ 7 դրամ (1,9%), թեյ 100 գրամ՝ 20 դրամ (2,8%), բենզին «Ռեգուլյար» 1լիտր` 10 դրամ (2,8%), ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 6 դրամ (1,9%), բրինձ 1կգ՝ 6 դրամ (1,4%), ոսպ 1կգ՝ 11 դրամ (2%), ձու 1հատ` 1 դրամ (1,4%), սուրճ 100 գրամ` 20 դրամ (2.8%) ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է հաց 500 գրամ՝ 2 դրամ (1%) և սոխ 1կգ՝ 50 դրամ (20%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ»և «Բենզին» ապրանքային շուկաներում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն:
❗️❗️❗️Ուշադրությունը❗️❗️❗️

Հարգելի հայրենակիցներ, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերից բոլոր այն տարհանված քաղաքացիները, ովքեր արդեն բնակվում են Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարաններում, այցելեն Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հետագայում աջակցության ծրագրերում ընդգրկվելու նպատակով գրանցվելու համար:
📍Պատերազմական գործողություններից հետո Արցախի ողջ տարածքում շարունակվում են վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները...

Մայրաքաղաքում արդեն ավարտված է Ադմ.Իսակով 5 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները։

Այս պահին բազմաբնակարան բնակելի շենքի բոլոր այն բնակարանները, որոնք ավերվել են պատերազմական գործողությունների հետևանքով վերանորոգվում են։ Ներկա դրությամբ կատարվում են ապամոնտաժման և քանդման աշխատանքներ։

Վերոնշյալ հասցեի շենքի վերանորոգման աշխատանքներին մասնակցում է «Բլարգ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։

📍Քաղաքաշինության նօախարարությունը կատարում է վերահսկողություն։

[ԱՀ քաղաքաշինության նախարարության]
📌Հարգելի մարտակերտցիներ.

Այսօր ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են 《Սմերչ》 համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։

Քիչ հետո դրանք կոչնչացվեն։ Խնդրում ենք պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք։

Պարզաբանումների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոն։

[ԱՀ ԱԻՊԾ]
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Նոյեմբերի 30-ից Մարտունու շրջանի հանրակրթական դպրոցներում վերսկսվել և շարունակվում է ուսումնական գործընթացը՝ այս մասին տեղեկացնում է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Զորիկ Ղուլյանը: Պատասխանատուի տեղեկատվության համաձայն՝ շրջանի 43 դպրոցներից 6 դպրոց և մեկ մասնաճյուղ մնացել են թշնամու վերահսկողության տակ, պահի դրությամբ գործում է 30 դպրոց՝ 6 մասնաճյուղով, ընդհանուր թվով 36 դպրոց:

Դեկտեմբերի 8-ի դրությամբ արդեն դասընթացները շարունակվում են 19՝ Բերդաշենի, Աշանի, Նորշենի, Հացու, Ճարտարի հ.1, 4, Սոսի, Քերթի, Քարահունջի, Կոլխոզաշենի, Մսմնայի, Կավահանի, Խերխանի, Սպիտակաշենի, Կաղարծու, Պառավաթումբի, Հաղորտու, Վարանդայի, Ննգու դպրոցներում, վաղվանից կվերսկսվեն նաև Ճարտարի հ. 2, 3 դպրոցում:

Շարունակվում են մնացած դպրոցների նախապատրաստման աշխատանքները:
Շրջանում գրանցված 3578 սովորողներից արդեն 2048 սովորող ներկայացել է, ներկա է դասավանդող ուսուցիչների մեծ մասը: Վերադարձի գործընթացը շարունակվում է, յուրաքանչյուր օր թարմացվում են տվյալները:

Անդրադառնալով շենքային պայմաններին, առաջին հերթին՝ ջեռուցման խնդրին, Զ.Ղուլյանը նշեց, որ հնարավորության սահմաններում ամեն ինչ արվում է ապահով դասընթացներ կազմակերպելու համար: Հիմնականում դասարանները ջեռուցվում են փայտի վառարաններով ու կենտրոնացված ջեռուցմամբ:

[Ամարաս թերթի գլխավոր խմբագիր Կարինե Դադամյան]